Հունիսի 14-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 311 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է կառավարության stopcov.ge կայքը:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 936 մարդ, մահացել 12 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 354276 դեպք, որից 340328 մարդ ապաքինվել է: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5060:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 10442 թեստավորում, այդ թվում 5216-ը՝ հակամարմինների արագ, իսկ 5226-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 2.98% է, վերջին 14 օրվանը՝ 2.61%, վերջին 7 օրվանը՝ 2.3%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 207470 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 728 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 34 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 3175 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 596 անձ: