Կառավարման համակարգը թևակոխել է թվայնացման նոր փուլ։ Ամբողջությամբ թվայնացված է պետական կառավարման համակարգի մարմինների ներքին փաստաթղթաշրջանառությունը՝ գրել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում:
«2021 թ. ապրիլից մեկնարկել է քաղաքացիների և պետական մարմինների ու կազմակերպությունների միջև հաղորդակցության ամբողջական թվայնացման գործընթացը։ E-request.am համակարգով հնարավոր է էլեկտրոնային եղանակով դիմում, հարցում, բողոք կամ այլ տեսակի գրություն ուղարկել և էլեկտրոնային եղանակով պատասխան ստանալ շուրջ 140 պետական մարմիններից և կազմակերպություններից։
Ծրագրում արդեն ներառված են ՀՀ արդարադատության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի, արտակարգ իրավիճակների, աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների նախարարությունների, ՀՀ ՊԵԿ-ի, Քաղաքաշինության կոմիտեի ծառայությունները, գրասենյակներն ու ՊՈԱԿ-ները (դեռևս բացի դպրոցներից):
Արդյունքում՝ էապես նվազելու են հաղորդակցության վրա քաղաքացիների և պետական մարմինների ծախսերը (թուղթ, տպագրական և փոստային ծախսեր), և կրճատվելու են հաղորդակցման ժամկետները»,- տեղեկացրել է նա։