«Վերելք» կուսակցությունն իր առաջնային նպատակներից է համարում կենսունակ պետության կայացումը: Քաղաքական ուժի ուշադրության կենտրոնում ոչ միայն անվտանգության ամրապնդումն է, այլև կրթությունն ու գիտությունը:
Արամ Գյուրջյան, ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու, («Վերելք» կուսակցություն) - Մեր կողմից ուզում եմ ասել, որ մենք կլասիկ չենք:
Իրենց այսպես են նկարագրում այս տարի ձևավորված «Վերելք» կուսակցությունից: Սահմանների անվտանգության մասին խոսելիս առաջինը նոր ձևավորվող խորհրդարանում կրթության, գիտության փոփոխություններն են խոստանում իրականացնել:
Ո՞ւմ հետ կգործակցեն, եթե ժողովրդից մանդատներ ստանան, «Վերելքի» համար սկզբունքը մեկն է: Ասում են՝ նույնիսկ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից անկուսակցական համակիր ունեն: Նորարարական ոլորտից էլ տեսական գիտելիքները գործնականում փորձարկելու ծրագրեր ունեն ուսանողների ու գիտնականների համար:
«Վերելք» կուսակցությունը սոցհարցումներ չի իրականացրել՝ մարդկանց քաղաքական տրամադրությունները հասկանալու համար, բայց վստահեցնում են՝ անհատին ընտրազանգված չեն դիտարկում: