Նախընտրական պայքարի հերթական օրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն անցկացրեց Արագածոտնի մարզում: Քաղաքական ուժի վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանը հայտարարեց՝ անհնար է կառուցել հզոր պետություն, երբ լուծված չեն անվտանգային հարցերը: Ուստի հենց դրանից է պետք սկսել:
Ծառուկյանի խոսքով՝ 20 միլիարդ դոլար է ներգրավել Հայաստան. տասը տարով վարկ՝ մեկ տոկոսով, սակայն իշխանությունները դա չեն ընդունել: Միաժամանակ կատարել է իր հաշվարկը, որի իրագործման դեպքում հնարավոր կլինի բարձրացնել թոշակները, պետական աշխատողների վարձատրությունը, նաև զարգացնել տնտեսությունը:
Ծառուկյանը նորից քննադատել է իշխանությունների կադրային քաղաքականությունը: Նշել՝ տարբեր պաշտոններին պետք է լինեն կոմպետենտ մարդիկ, որպեսզի հաջողության հասնելու պայմաններ ստեղծվեն, իսկ այս պայմաններում դա անհնար է:
Ծառուկյանի խոսքով՝ եթե ինքը մի բան ասում է, վստահ է՝ կկարողանա դա անել: