Իսպանիայի աջակողմյան կուսակցությունները և շուրջ 60.000 բողոքողներ, ըստ EL PAÍS-ի, կիրակի դուրս էին եկել Մադրիդի կենտրոնական Կոլոն հրապարակ՝ իրենց բողոքը հայտնելու Իսպանիայի կառավարության ծրագրի դեմ, որը նախատեսում է ներում շնորհել 2017 թ. Կատալոնիայի անկախության շարժման բանտարկված 9 ղեկավարի:
Պահպանողական ժողովրդական, աջ կենտրոնամետ Քաղաքացիներ և ծայրահեղ աջ Vox- կուսակցությունները նույնպես մասնակցում էին միջոցառմանը: Դիտորդները նկատել են, որ երկրորդ անգամ երեք խումբը նույն վայրում էր՝ նույն բողոքի ակցիային: Բայց այս անգամ չկար կուսակցությունների առաջնորդների համատեղ լուսանկարը, ինչպես 2019-ի փետրվարին էր, և ավելի քիչ մարդ էր մասնակցել ցույցին: Այս անգամ մասնակիցները նաև մերժել են Սոցիալիստական կուսակցությունից Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի դիրքորոշումը՝ Կատալոնիայի անկախության հարցին և պահանջել նրա հրաժարականը:
Ցույցի ժամանակ հնչել է Իսպանիայի օրհներգը, ներկաները կրել են երկրի դրոշը և Սանչեսի դեմ ուղղված կարգախոսներով ցուցանակներ: Ոմանք նրան անվանել են «մարդասպան, մոլագար և գլոբալիստ»: