Այսօր Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանգամանալից զրույց է ունեցել թուրք գործընկեր Թայիփ Էրդողանի հետ:
«Առաջ շարժվելով պարզ, հարգանքով և ճշգրտությամբ»,- Twitter-ում նշել է Ֆրանսիայի նախագահը:
Հանդիպումից առաջ Մակրոնն ասել էր, որ մտադիր է Էրդողանի հետ քննարկել ՆԱՏՕ-ում դաշնակիցների վարքագծի կանոնները, ինչպես նաև իրավիճակը Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում:
Մակրոնը նաև ՆԱՏՕ-ին կոչ է արել հստակեցնել դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ: