«Ազատական» կուսակցությունն այսօր նախընտրական քարոզարշավ է իրականացրել Շիրակում։
Գյումրու «Արագած» մարզամշակութային համալիրում՝ գյումրեցիների հետ հանդիպմանը, կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Բաբայանն անվտանգ ու ապահով հայրենիք կառուցելու խոստում է տվել շիրակցիներին և մանդատ խնդրել՝ խոստանալով վերադարձնել Շիրակից գերեվարված քաղաքացիներին, լուծել երկրի անվտանգային հարցերը։