ԿԸՀ-ն այսօրվա նիստում քննարկեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու պահանջը: Դիմում ներկայացնողներն էին ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար էդգար Ղազարյանը, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, Զարթոնք, Ազգային ժողովրդավարական բևեռ կուսակցություններն ու ևս մեկ քաղաքացի: