«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր քարոզարշավը սկսեց Եղվարդից:
Կոտայքի մեծ ու փոքր քաղաքներում ու գյուղերում շրջելուց հետո օրն ավարտեց Երևանում՝ քայլերթով: Քաղաքական ուժի վարչապետի թեկնածուն անդրադարձավ Ադրբեջանին տրամադրվող քարտեզների ու գերիների վերադարձի թեմային:
Քաղսի համայնքում, ի դեպ, Նիկոլ Փաշինյանը հանդիպեց գերությունից վերադարձած տղաներից մեկի ընտանիքի անդամների հետ: