Հայ-ռուսական փոխգործակցությունը վստահորեն զարգանում է բոլոր ուղղություններով․ Ռուսաստանի օրվա առթիվ Հայաստանի նախագահն ու վարչապետի պաշտոնակատարը շնորհավորական ուղերձներ են հղել:
Ռուսաստանը եղել է, կա և լինելու է Հայաստանի և հայ ժողովրդի հետ և՛ դժբախտության, և՛ ուրախության պահերին. Հայտնել է Սերգեյ Կոպիրկինը:
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը Հայաստանին 2021-2025 թվականներին կտրամադրի 75 մլն դոլար:
Ավստրալիայի իշխանությունները ուսումնասիրում են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը. Մարիս Փեյնն անդրադարձել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ կառավարության դիրքորոշմանը:
ԵԱՀԿ նախագահը կոչ է արել վերսկսել ԼՂ հիմնախնդրի շուրջ բանակցությունները:
Ամերիկացի կոնգրեսականները Բայդեն-Էրդողան հանդիպման նախաշեմին Միացյալ նահանգներին կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ:
Մեկ օրում մեր երկրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 88 նոր դեպք: Առողջացել է 120 մարդ: