Քարոզարշավի այս ժամանակահատվածում Հայաստանում ձևավորվել է կեղծ օրակարգ: Մարդկանց փորձում են ներշնչել, թե այլընտրանք չկա, մինչդեռ ընտրություններին մասնակցում են ուժեր, որոնք անբիծ են՝ համախոհների հետ հանդիպմանը հայտարարեց «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյանը և համակիրներին հորդորեց աշխատանք տանել քաղաքացիների հետ:
Տիգրան Ուրիխանյան («Մեր տունը Հայաստանն է» կուսակցության ցուցակի 1-ին համար) - Ես ուզում եմ, որ մենք այս 7-8 օրում կոտրենք այդ կարծրատիպը:
Ուրիխանյանը հայտարարեց՝ կեղծ օրակարգ են ստեղծում, որպեսզի սահմանափակեն իրական խնդիրների լուծում առաջարկող ուժերի առաջխաղացումը: 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորը նաև ներկայացրեց գործողությունների ծրագիրը, որը կիրագործեն իշխանության գալուց անմիջապես հետո:
Կուսակցության անդամներն այսօր քննարկել են մի շարք կազմակերպչական հարցեր: Ընտրությունների գործընթացը վերահսկելու համար «Մեր տունը Հայաստանն է» պատրաստվում է ընտրություններին ներկայացնել մոտ 800 վստահված անձի: Դա անհրաժեշտ է ընտրախախտումները բացառելու համար, նշեց Ուրիխանյանը: