ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը NBC հեռուսատալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին ռուս-ամերիկյան հարաբերությունները հասել են ամենացածր կետին:
«Վերջին տարիներին մեր երկկողմ հարաբերությունները վատացել են՝ հասնելով ամենացածր մակարդակի»,- հայտարարել է Կրեմլի ղեկավարը:
Ավելի վաղ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինը Ջո Բայդենի հետ մասնակցելու է գագաթնաժողովին, քանի որ դա են պահանջում Վաշինգտոն-Մոսկվա վատ հարաբերությունները: