Քարվաճառից, Քաշաթաղից, Շուշիից ու Հադրութից տեղահանված արցախցի շրջանավարտները Հայաստանում համախմբվել են մեկ հարկի տակ՝ դպրոցին վերջին հրաժեշտը տալու:
Վերջին զանգն ավանդաբար չեն նշելու: Նախ հարգում են անմահացած հերոսների հիշատակը: Ուսուցիչների պատգամները լսելով՝ ոգեշնչվում. իրենց հայացքը միշտ պետք է ուղղված լինի Արցախին: