Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին:
Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը կապված են դարավոր բարեկամության, դաշնակցային և ռազմավարական գործընկերության ամուր հարաբերություններով:
«Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության՝ ապագային միտված համագործակցության հետևողական ընդլայնումը տնտեսական, մշակութային, հումանիտար, գիտական և այլ ոլորտներում կդառնա տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման երաշխիք»,- մասնավորապես ասված է Հայաստանի նախագահի շնորհավորական ուղերձում:
Նախագահ Սարգսյանը Միխայիլ Միշուստինին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում։