Նախկին մանկավարժը Դեղձավան գյուղի առաջին կին գործարարն է: Բնակելի տան ներքնահարկի նախկին ավտոտնակը պահածոյի արտադրամաս դարձնելու Արուս Ղազարյանի միտքը գործ դարձավ Նոյեմբերյանում ներդրումների աջակցման կենտրոնում բիզնես-դասընթացների մասնակցելուց հետո:
Գյուղի առաջին արտադրամասում պահայոծացնում են և՛ իրենց, և՛ գյուղացիների աճեցրած միրգն ու հատապտուղը:
Ամեն ինչ սկսվեց վարդից: 3 տարի առաջ 4,5 հազար քառակուսի մետր անմշակ, քարքարոտ հողամասն ընտանիքի հետ վարդաստանի վերածեց: Առաջին արտադրանքն էլ վարդից էր՝ հյութ և մուրաբա: Շուտով վարդաքաղը կսկսվի՝ փշոտ, բայց հաճելի գործ է:
Աշխատանքը թեև սեզոնային է՝ մայիսից մինչև հոկտեմբերի վերջ, բայց մտադիր են ընդլայնել արտադրական տարածքը՝ ավելացնելով և՛ աշխատատեղերը, և՛ արտադրանքի քանակն ու տեսականին:
Առայժմ 4 աշխատող ունեն: