Ֆուտբոլային մեկնաբան Կոնստանտին Գենիչը Telegram-ի ալիքում հայտարարել է առաջիկա՝ 2020-ի Եվրոպայի առաջնության համար իր հավատարմագրման չեղարկման մասին՝ տեղեկացնում է РИА Новости-ն:
Ռուս լրագրողը նշել է, որ նախ ՈՒԵՖԱ-ից իր հավատարմագրումը հաստատող նամակ է ստացել: Նրա խոսքով՝ որոշման փոփոխության պատճառը 2009-ին Լեռնային Ղարաբաղում ԱՊՀ և Բալթյան երկրների ֆուտբոլի մրցաշարին իր մասնակցությունն է եղել:
«Իմ փոստին ՈՒԵՖԱ-ից նամակ է եկել, որտեղ սևով սպիտակի վրա գրված է՝ Դուք ստուգումը չեք անցել, Եվրո-2020-ի հավատարմագրում ստանալու համար Ձեր թեկնածությանը հավանություն չի տրվել: Ձեր հավատարմագրումը մերժված է: Այս որոշումը վերջնական է: Բոլոր հարցերը .... Եվ նշված է «Բաքու-2020» ադրբեջանական կողմի փոստի հասցեն»,- գրել է Գենիչը: