Սաուդյան Արաբիան այսօր հայտարարել է, որ այս տարվա հաջի ժամանակ ուխտագնացների թիվը չի գերազանցի 60 հազարը: Շարունակվող կորոնավիրուսային համավարակի պատճառով, բոլոր ուխտագնացները կլինեն թագավորության քաղաքացիներ:
Հուլիսի կեսերին անցկացվելիք ուխտագնացությանը կարող են մասնակցել 18-65 տարեկանները, որոնք պետք է պատվաստված լինեն:
Ամեն տարի ուխտավորների հյուրընկալող Սաուդյան Արաբիայի հայտարարությունը բխում է այցելուների առողջության և անվտանգության մտահոգությունից:
Անցյալ տարի անցկացված հաջին մասնակցել է թագավորությունում բնակվող հազար ուխտագնաց, որոնց 2/3-ը 160 տարբեր ազգությունների ներկայացուցիչներ էին: