ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով երկկուսակցական հանձնախմբի ղեկավարներն այսօր դիմել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով ճնշում գործադրել Թուրքիայի նախագահի հետ հունիսի 14-ին նախանշված հանդիպմանը ճնշում գործադրել Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները «կդադարեցնի անվտանգության գծով աջակցությունն ու տնտեսական պատժամիջոցներ կկիրառի մինչև ադրբեջանական զորքերը հետ չքաշվեն Հայաստանի տարածքից և Ադրբեջանն ազատ չարձակի բոլոր հայ ռազմագերիներին ու պահվող անձանց:
Ամերիկացի կոնգրեսականներ Ֆրենկ Փալոունը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփիերը, Դեյվիդ Վալադաոն և Ադամ Շիֆը հունիսի 11-ին հղած նամակում հայտարարել են, որ «նախադեպը ցույց է տալիս, որ Էրդողանն ու Ալիևը չեն դադարեցնելու իրենց ապակայունացնող գործողություններն ու միջազգային իրավունքի ոտնահարումը, քանի դեռ Միացյալ Նահանգները նրանց պատասխանատվության ենթարկելու կարևոր քայլեր չի արել»: