Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հադրութի շրջանում այսօր իրականացված որոնումների արդյունքում հայտնաբերվել է, նախնական տվյալներով, ևս 8 աճյուն՝ տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Անցած 7 ամիսների ընթացքում Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1576 աճյուն։