Մեծ յոթնյակի գագաթնաժողովն այս անգամ աչքի ընկավ առանձնակի ջերմությամբ. համաշխարհային առաջնորդների գրկախառնություններ, կատակներ՝ նույնիսկ Միացյալ Թագավորության թագուհու մասնակցությամբ: Նա G7-ի հյուրերին ընթիքի էր հրավիրել:
Եղիսաբեթ Երկրորդ - Հիմա պետք է այնպես նայենք տեսախցիկին, ասես վայելո՞ւմ ենք:
Ընթրիքին ներկա էին նաև արքայական ընտանիքի անդամները՝ արքայազն Չարլզը, նրա կինը, արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը: Ընթրիքին առաջին անգամ հանդիպեցին ԱՄՆ նախագահն ու թագուհի Եղիսաբեթը: Բայդենն ԱՄՆ 13-րդ նախագահն է, որի հետ միապետը հանդիպում է 69-ամյա կառավարման ընթացքում: Ջերմ էր նաև Ջո Բայդենի հանդիպումը Ֆրանիսայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Դրան հետևեց Մակրոնի գրառումը սոցցանցերում.
Էմանուել Մակրոն (Ֆրանսիայի նախագահ) - Հիմա, երբ մենք միասին ենք, վճռորոշ ենք փոփոխություն մտցնել: Վստահ եմ, որ մենք կանենք դա, Ջո Բայդեն:
Այսպիսի ջերմության պատճառը, հավանաբար, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված առցանց հանդիպումներից հետո առաջին իրական շփումն էր: Մեծ յոթնյակի գագաթնաժողովի օրակարգում էլ ամենակարևոր հարցերից մեկը COVID 19-ի դեմ պայքարն էր: