Այսօր Վիեննայում սկսվում է Իրանի միջուկային գործարքի շուրջ բանակցությունների վեցերորդ փուլը՝ տեղեկացնում է իրանական Mehr գործակալությունը:
Իրանի հետ միջուկային գործարքի շրջանակում համատեղ հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Իրանի արտգործնախարարի տեղակալ, իրանական պատվիրակության ղեկավար Աբբաս Արաղչին ժամանել է Ավստրիայի մայրաքաղաք:
Բանակցություններին կմասնակցեն Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Միացյալ Թագավորության և Իրանի ներկայացուցիչները:
Օրակարգում Իրանի միջուկային գործարքին ԱՄՆ վերադարձի հավանականությունն է և համաձայնագրի դրույթների առավել ամբողջական ու արդյունավետ կատարման ապահովումը: