Հայաստանը պետք է ունենա երկարաժամկետ՝ 50 տարվա տեսլական,- հայտարարել է «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Մհեր Տերտերյանը:
Նրա կարծիքով՝ պետք է ձևավորել արժեքներ ու սկզբունքներ: Միայն այդկերպ է հնարավոր ունենալ հզոր բանակ ու տնտեսություն:
Մհեր Տերտերյան, «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար - Կարևորում եմ, որ յուրաքանչյուր ձևավորվող կառավարություն դաշտ բերի օրակարգ, որն ուղղված կլինի 50 տարվա ծրագրի վրա: Ունենանք երկար տեսլական, ձևավորենք արժեքներ և սկզբունքներ, և ձևավորվող կառավարությունը կարողանա իր ծրագիրը հարմարեցնել այդ օրակարգին: Այդ օրակարգը կդառնա ուղեցույց մեր հանրության համար: Միայն երկար տեսլականով կկարողանանք կառուցել մարտունակ բանակ, հզոր տնտեսություն: