Մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար էլեկտրոնային եղանակով քվեարկությունը՝ հունիսի 11-ին՝ Երևանի ժամանակով 08:00-ին և կավարտվի հունիսի 13-ին՝ ժամը 20:00-ին:
ԿԸՀ-ն բավարարել է ընտրակաշառքի համար մեղադրվող պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և կալանավորելու դատախազության միջնորդությունը:
Կարևոր է վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթաց. հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականը:
Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում ընթանում է առարկայական զրույց տարածաշրջանի ապաշրջափակման վերաբերյալ: Այդ խնդրի լուծման բանալին Հայաստանի ապաշրջափակումն է. Ալեքսեյ Օվերչուկ:
Չեխիայի խորհրդարանը հայ ռազմագերիների հարցով բանաձև է ընդունել:
Մեկ օրում մեր երկրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 95 նոր դեպք: Առողջացել է 141, մահացել՝ 4 մարդ: