Ավետարան ըստ Մատթեոսի. Պազոլինիի համանուն ֆիլմը նայելուց հետո Փարաջանովը շտապեց ընկերոջ արվեստանոց, ձեռքն առավ թաց կավն ու ահա արդյունքը:
Ավետարան ըստ Մատթեոսի կավե կոլաժների շարքն է, վեց աշխատանք, որոնցից ամեն մեկն էլ հետաքրքիր մի պատմություն ունի թաքցրած: «Խորհրդավոր ընթրիքը» շարքի ինստալացիաներից մեկն է՝ աջ անկյունում խորհրդավոր մի ճաքով, իսկ հետնամասում հետաքրքիր գրառմամբ:
Շարքը պատրաստելու ընթացքը զարմանալիորեն համընկավ Փարաջանովի կյանքի դժվարին օրերի հետ: Անդադար խուզարկություններ, որին պետք է հաջորդեր բանտարկությունը, և հենց այդ խուզարկություններից մեկի ժամանակ էլ, ոստիկաններն անփութորեն վնասեցին «Խորհրդավոր ընթրիք» աշխատանքը: Ճիշտ է, կոտրված մասը հետո սոսնձվեց, բայց խորհրդավոր ընթրիքի ճաքն այդպես էլ չանհետացավ՝ հակառակը ավելի ընդգծեց շարքի խորհրդավորությունը: Ոչ թե կորում է, այլ գողանում են, հենց նույն խուզարկության ժամանակ անհետանում է Ավետարան ըստ Մաթեոսի շարքի Մուտք դեպի Երուսաղեմ աշխատանքը:
Արդեն գործող թանգարանում այս շարքը տևական ժամանակ ներկայացված էր առանց առաջին աշխատանքի, բայց 1990-ականների աշնանային մի օր Փարաջանովի նորաբաց թանգարանի հիմնադիր տնօրեն Զավեն Սարգսյանը անակնկալ զանգ է ստանում Լվովից՝ Վալենտին Պարաշյուկից:
Զավեն Սարգսյանը սկզբում ցանկանում է կախել հեռախոսը, բայց համբերում է ևս մեկ րոպե: Աշխատանքի մասին իմանալուց հետո Զավեն Սարգսյանը մի կերպ դեսից դենից ինքնաթիռի մի քանի չվերթի տոմս է գնում ու հայտնվում Լվովում: Չարաբաստիկ խուզարկությունից տարիներ անց գող գողոնը վաճառում է թանգարանին: Սա էլ Պազոլինիին նվիրված երկրորդ աշխատանքն է, Փարաջանովն այս գործերն անելիս ճիշտ է, արդեն բանտում էր, սակայան մտովի այն կինոդահլիճում, որտեղ առաջին անագամ տեսավ Ավետարան ըստ Մաթեոսի ֆիլմը:
Պազոլինի այդ ֆիլմն ու առհասարակ Աստվածաշնչյան խորհրդավոր ընթրիքը՝ դավաճանության ու մատնության թեման, միշտ էլ փարաջանովյան գործերում զարմանալիորեն ժամանակ առ ժամանակ վերաթարմացել ու նոր գլուխգործոցներ են դարձել:
Հեղինակ՝ Արթուր Հովհաննեսյան