Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ընդունել է Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լևիին, հաղորդել են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի համատեքստում, ինչպես նաև ԱՊՀ տարածքում առկա այլ արդիական հարցերի վերաբերյալ: