Երբ «Գելափը» սկսեց հետևողական նվազեցնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տոկոսները, տեխնոլոգները մեզ զգուշացրին, որ ամեն ամիս այդ թիվը նվազեցվելու է, իսկ ընտրություններից առաջ պատվիրատուի կուսակցությունը կշրջանցի իշխանական կուսակցությանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը:
«Քանի որ մեզ էլ էր անհրաժեշտ այս ամենին փաստարկված պատասխանել, այս շաբաթվա սկզբին սոցհարցում պատվիրեցինք մեր ներքին օգտագործման համար, և պարզվեց, որ հունիսի 7-10-ն ընկած ժամանակահատվածում իրականացված հեռախոսային հարցման արդյունքում «Քաղաքացիական պայմանագիրը» 3,5 անգամ ավելի շատ ձայն է հավաքում, քան «Հայաստան» դաշինքը, 30 անգամ ավելի, քան «Բաբաջանյան-Շիրինյան», «Բարգավաճ Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները:
Դե, իսկ հանրահավաքների պարզ դիտարկումներն էլ հաստատում են իմ հրապարակած թվերի համապատասխանությունը: Ակնհայտ է, որ տեխնոլոգիաները միշտ չէ, որ կարող են մոլորեցնել:
Հ.Գ. Հեղափոխությունից հետո «Գելափն» էլ հնարավորություն ուներ բարձրացնելու իր շատ ցածր վարկանիշը, ցավոք, չօգտվեց այդ հնարավորությունից»,- գրել է Արայիկ Հարությունյանը: