Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամը Սևանա լիճ թափվող Կարճաղբյուր գետ է բաց թողել Սևանի իշխանի ամառային ենթատեսակի շուրջ 17.057 մանրաձուկ, հայտնում են շրջակա միջավայրի նախարարությունից:
«Հիշեցնենք, որ 2020 թվականների ընթացքում Սևանա լճում և դրա ավազանին պատկանող, Սևանի իշխանի հիմնական ձվադրավայր հանդիսացող գետեր ընդհանուր առմամբ բաց է թողնվել 625.109 հատ Սևանի իշխանի տարբեր չափի մանրաձկներ (1.64 -112 գրամ), որից 592.433-ը կազմել է Գեղարքունին, իսկ 32.676-ը՝ Ամառային իշխանը:
Մանրաձկան բացթողումը կրում է պարբերական բնույթ։ Այս ամենի նպատակն է վերականգնել Սևանա լճում տարիներ շարունակ կրճատվող՝ Սևանի իշխանի ձկնապաշարներն ու այդ ճանապարհով խթանել լճի խախտված էկոհամակարգի վերականգնումը»,- ասված է նախարարության Ֆեյսբուքի գրառման մեջ: