Թուրքերը կատաղած են Ancestry.com հանրաճանաչ կայքի վրա, որի հետազոտություններից բացահայտվել է ոչ ցանկալի ճշմարտություն. ժամանակակից թուրքերի մեծ մասը հույների հետնորդներ են, Թուրքիայի շատ քաղաքացիներ կապ չունեն Կենտրոնական Ասիայից եկած թյուրք ժողովուրդների հետ և բնիկ անատոլիական ժողովուրդ են, որոնք թուրքացվել են: Այս մասին գրում է Greek City Times-ը:
Թուրքական ԴՆԹ նախագիծը, որը թուրքական գենետիկան հետևելու առցանց փորձ է, զայրացել է Ancestry.com հանրաճանաչ կայքի վրա և կոչ է արել բոյկոտել այն նման հայտարարությունների համար:
Ancestry.com-ը շեշտել է, որ այսօրվա Թուրքիայի հարավարևելյան Սև ծովի ափի Պոնտոսը նվաճելուց հետո «պոնտոսցի հույները ընդունեցին թյուրքերեն լեզուն և մշակույթը, շատերը նաև իսլամը, որպեսզի ավելի մեծ հնարավորություններ ունենան թուրք հասարակության շրջանում: Ancestry.com-ը նաև ընդգծել է, որ Պոնտոսի հույների թուրքացման հերթական փուլը սկսվել է ռուս-թուրքական երկրորդ պատերազմից հետո (1828-29)»:
Թուրքիայի ԴՆԹ ծրագիրը Թվիթերում գրել է, որ «Ancestry DNA-ի նպատակը ոչ թե բնակչության գենետիկական կառուցվածքի մասին տեղեկություններ հաղորդելն է, այլ թուրք ժողովրդին անարգելն ու Թուրքիայում նրա ներկայությունը ապալեգիտիմացնելը»:
Ինչպես շատ այլ դեպքերում, այս անգամ էլ ճշմարտությունը ցավոտ է, գրում է լրատվական գործակալությունը: Գենետիկական թեստավորման միջոցով Թուրքիայի ավելի ու ավելի շատ քաղաքացիներ ու սփյուռքի համայնքների ներկայացուցիչներ են բացահայտում, որ իրենք իրականում թյուրքացված ժողովուրդներ են, և հիմնականում՝ հույներ: