Հունիսի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223555 դեպք, որոնցից 214998-ը` առողջացած, 4482-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2983 պացիենտ:
Ընդհանուր առմամբ կատարվել է 1118753 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 3866 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 95 նոր դեպք:
Ունենք 141 առողջացած և 4 մահվան դեպք: