Հայաստանի հրաձգության հավաքական թիմի անդամ Էլմիրա Կարապետյանը Խորվաթիայի Օսիեկ քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության արդյունքներով նվաճել է Օլիմպիական ուղեգիր:
Կարապետյանը 10 մ ատրճանակ ձևում 60 կրակոցով վաստակել է 575 միավոր ու գրավել 5-րդ տեղը: Նա հնարավորություն է ստացել հանդես գալու 2021 թ. Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին:
Մրցմանը մեր մարզուհին կմեկնի ՀՀՖ հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի ուղեկցությամբ: Էլմիրայի անձնական մարզիչն Արմեն Ավագյանն է: Նշենք, որ մինչ այս Հայաստանը ներկայացնող մարզիկները ապահովել էին 12 ուղեգիր: