Հանրապետության 33 քննական կենտրոնում այսօր անցկացվել է «Օտար լեզու» առարկայից միասնական քննություն: Քննական կենտրոններից 13-ը մայրաքաղաքում են եղել, մնացած 20-ը՝ մարզերում:
«Օտար լեզու» առարկայից քննություն է հանձնել ավելի քան 4 հազար դիմորդ. 4 հազար 250-ը՝ անգլերենից, 85-ը՝ գերմաներենից, 74-ը՝ ֆրանսերենից և 2-ական դիմորդ՝ իսպաներենից ու պարսկերենից:
Երևանում միասնական քննությանը մասնակցել է մոտ 1740 դիմորդ, մարզերում՝ 2660-ից ավելի: Միասնական քնությանից բացակայողներ էլ են եղել: 135-րդ դպրոցի քննական կենտրոնի ղեկավարը հայտնել է, որ բացակաները քննական երկրորդ փուլին մասնակցելու հնարավորություն կունենան:
Քննության արդյունքները պարզ են լինում ավարտից հետո 2-3 ժամվա ընթացքում: Պատասխանները տեղադրվում են Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքում:
Հեղինակ՝ Քրիստինե Ոսկանյան