«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության անդամները Շիրակի մարզի համայնքներում են շրջել, ապա եղել Գյումրիում։ Կուսակցության ղեկավար, ցուցակի առաջատար Դավիթ Սանասարյանը և համակիրներն իրենց քարոզչական թերթիկներն են բաժանել, հորդորել ընտրել «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությանը։
Սանասարյանն ասել է՝ չնայած տպավորություն է, որ ընտրությունը նախորդների ու ներկաների միջև է, սակայն, իրականում, այդպես չէ։ Թե ինչու հատկապես պետք է ընտրել իրենց կուսակցությանը, «Ինքնիշխան Հայաստանի» ղեկավարը շեշտել է, որ պետք է ուսումնասիրել ուժերի ու մարդկանց հետագիծը, գործը:
Նա Նիկոլ Փաշինյանին դարձյալ հրավիրել է բանավեճի՝ հայտարարելով, որ նախկիններն այլևս չկան, նրանց մերժել են։ Սանասարյանը խոսել է նաև երկու կարևոր հարցի՝ գերիների և Արցախի հիմնախնդրի մասին։