Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Հաբիբոլլահ Սայարին հայտնել է, որ իրանական երկու ռազմանավ առաջին անգամ մտել է Ատլանտյան օվկիանոս՝ չմոտենալով այլ երկրների նավահանգիստների: Այս մասին տեղեկացնում է Russian.News.Cn-ն
«Միջազգային ջրերում մեր ներկայությունը համարում ենք Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի ռազմավարական իրավունքը: Մեր նավերը կնավարկեն Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածի ուղղությամբ, և դա կլինի երկրի ամենաերկար ծովային առաքելությունը»,- ասել է Սայարին:
Արևմտյան լրատվամիջոցները հայտնում են, որ իրանական նավերի վերջնակետը Վենեսուելան է:
Չորեքշաբթի ամերիկյան Politico քաղաքական լրատվական կայքը հաղորդել է, որ «Ջոզեֆ Բայդենի վարչակազմը Վենեսուելային և Կուբային կոչ է արել հետ շրջել երկու իրանական ռազմանավը, որոնք ենթադրաբար զենք են տեղափոխում Կարակասի համար»:
Իրանական կողմն առայժմ չի մենաբանել այդ հայտարարությունները: