Մեծ Բրիտանիայում COVID-19-ի նոր դեպքերի ճնշող մեծամասնությունը հնդկական շտամից է, որը հայտնի է որպես «դելտայի տարբերակ»: The Telegraph-ը, վկայակոչելով Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարության ղեկավար Մեթ Հենքոկին, հայտնում է, որ դեպքերի շարքում կորոնավիրուսի նոր տեսակը հասել է 91 տոկոսի:
Թերթը նշում է, որ COVID-19 հիվանդության մակարդակը կտրուկ աճել է Անգլիայի բոլոր շրջաններում, հատկապես երկրի հյուսիս-արևմուտքում: Միևնույն ժամանակ, հոսպիտալացման թիվը ցածր է:
Հենքոկը նախկինում մտավախություն էր հայտնել, որ կորոնավիրուսի հնդկական շտամը կարող է ազդել Մեծ Բրիտանիայում սահմանափակումների վերացման տեմպի վրա: Նա հույս է հայտնել, որ բրիտանացի փորձագետներն ամերիկացի գործընկերների հետ համաճարակների դեմ պայքարում կստեղծեն հիվանդությունների վաղ հայտնաբերման և նախազգուշացման համակարգ:
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կանխատեսում էր Եվրոպայում կորոնավիրուսի ավելի վարակիչ շտամի տարածումը: Ենթադրվում է, որ «դելտայի տարբերակը» 40-60 տոկոսով ավելի վարակիչ է, քան դասական կորոնավիրուսը: