8500 մարզիկ արդեն նվաճել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգրիր: Այս մասին հայտնում է միջազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Կլաուեն:
Օլիմպիական 17 մարզաձևերում որակավորումն արդեն ավարտվել է: Նշած թիվը կավելանա ևս 24 տոկոսով: Ընտրական մրցումներում դեռևս կխաղարկվի վարկանիշների ընդհանուր թվի 4 տոկոսը: Բացի այդ, ուղեգրերի ևս 20 տոկոսը կբաշխվի ըստ վարկանշային միավորների:
Ընդհանուր առմամբ, Օլիմպիական խաղերին սպասվում է 10 հազար մարզիկի մասնակցություն: