Մոտ վեց ժամ տևած բանավեճից ու քննարկումներից հետո Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ հաստատել է հունիսի 21-ի գիշերը իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախաձեռնած իրադարձությունների մասնակիցների համաներման մասին օրինագիծը՝ փոխանցում է Sputnik Грузия-ն:
2019-ի հունիսի 21-ի գիշերը Վրաստանի խորհրդարանի մատույցներում հակառուսական բողոքի ակցիայի ժամանակ շենք ներխուժելու փորձի համար դատապարտվածների համաներումն իշխանության և ընդդիմության միջև համաձայնագրի գլխավոր դրույթներից մեկն է, որը ստորագրվել է միջազգային բանագնացների միջնորդությամբ:
Օրինագծի օգտին քվեարկել է 150 պատգամավորից 77-ը, դեմ է հանդես եկել 23-ը, մյուսները քվեարկությանը չեն մասնակցել: