Անվտանգություն՝ բոլոր ոլորտներում։ Երկրի անվտանգային խնդիրները լուծելու համար նախկին սպաները համախմբվել են ռազմաքաղաքական «Վերելք» կուսակցությունում՝ միտք, միասնություն, ուժ կարգախոսի ներքո։
Արտակ Հարությունյան (ՍԺ պատգամավորի թեկնածու, «Վերելք» կուսակցություն) - Մենք հավաքվել ենք պահեստազորի զիծառայողներով, և մեր միտքը համալրելով գիտական այն ներուժով, որն այսօրվա դրությամբ դեռ ունի այն պոտենցիալը, որը թույլ կտա ապահովել պետության անվտանգությունը։
Ռազմաքաղաքական ուժ ասելով իրենք ռազմական պետություն չեն ուզում ստեղծել, այլ համակարգային կառավարման հարցերում պետք է առաջնորդվեն ռազմական պատասխանատվությամբ՝ ասում է կուսակցության փոխնախագահը։
Արտակ Հարությունյան - Երբ որ մենք ասում ենք՝ ռազմաքաղաքական, մենք չենք ակնկալում, որ բոլորը համազգեստ պետք է հագնեն, բոլորը պետք է շարքով քայլեն, բոլորը, չգիտեմ, «հավսա՛ր զգա՛ստ»-ով. ոչ։ Պետք է ուղղակի հասարակության մեջ մտցնել այն գիտակցումը, որ գոյություն ունի կարգապահություն։
Անվտանգությունը միայն զինվորական համազգեստ կրելով չի լինում՝ ասում են կուսակցության պատգամավորի թեկնածուները։
Արտակ Հարությունյան - Պարենային անվտանգության խնդիրը, կրթության խնդիրը դրանք բոլորը պետք է դիտարկվեն անվտանգության տիրույթում։
Կուսակցությունը զբաղվելու է ոչ միայն զինվորականների սոցիալական ապահովության հարցերով, այլև վերականգնելու է քաղաքացիական անձանց սոցիալական իրավունքները։ Սոցիալական արդարության վերկանգնման նպատակով կոշտ պայքար են սկսելու կոռուպցիայի դեմ։
Արսեն Վարդանյան (Աժ պատգամավորի թեկնածու, «Վերելք» կուսակցություն) - Բավականին սոցիալական շարժումներ կան, որ դիմել են մեր կուսակցությանը։ Կուսակցությունը ստանձնել է պարտավորություն՝ աչալուրջ լինել բոլոր հարցերի մեջ, և եթե հնարավոր է՝ բացահայտել բոլոր կոռուպցիոն սխեմաները։
Պահեստազորի սպաները 2005-ից մինչ օրս ունեն չվճարված կամ սխալ հաշվարկված արձակուրդայիններ՝ ասում է պահեստազորի սպա Սիմոն Բաբայանը։
Սիմոն Բաբայան (պահեստազորի սպա) - Ինչպես նաև 2010 թվականից գործող զինծառայողների սոցիալական ապահովության մասին օրենքում նույնպես կան ծանրացած խնդիրներ, որոնք նույնպես, համագործակցելով այս կուսակցության հետ, պետք է լուծենք։
Պահեստազորի սպաները ներգրվված չեն կառավարման համակարգում՝ ասում են սպաները, մինչդեռ նրանց տարիների փորձը օգտակար կլիներ, ասենք, համայնքների ղեկավար պաշտոններում։ Պետությունը սպա պատրաստելու համար տարիներով գումար է ծախսում, այնուհետև ծառայության սահմանված ժամկետը լրանալուց հետո, ունենում է երիտասարդ թոշակառուների բանակ։