ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հրաժարվել է մասնակցել հունիսին Մոսկվայում տեղի ունենասլիք միջազգային անվտանգության հարցով համաժողովին: Այս մասին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա ընդգծել է, որ դա լավագույնս է վկայում Հյուսիսատլանտյան դաշինքի և դրա ղեկավարության իրական մտադրությունների մասին:
Զախարովան նաև հիշեցրել է, որ Ստոլտենբերգի՝ Մոսկվայի փակ լինելու հանգամանքի մասին խոսքերին ի պատասխան, ռուսական կողմը «ակնթարթորեն» հայտարարել է բանակցություններ վարելու պատրաստակամության մասին:
Միջազգային անվտանգության մոսկովյան համաժողովը նախանշված է հունիսի 22-24-ը: