Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենի ու Վլադիմիր Պուտինի հունիսի 16-ի հանդիպումը կանցկացվի Ժնևի 18-րդ դարի Լա Գրանժ վիլլայում: Այս մասին հայտարարել է Շվեյցարիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
«Հանդիպումը կանցկացվի հունիսի 16-ին Ժնևի Լա Գրանժ վիլլայում»,- հայտնել է Շվեյցարիայի ԱԳՆ ներկայացուցիչը:
Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ Շվեյցարիան բոլոր երկրներին երախտապարտ է վստահության համար, որ որպես գագաթնաժողովի հարթակ ընտրվել է Ժնևը: