Կորոնավիրուսի դեմ պատվաստվելուն նախորդող, հաջորդող օրերին մարդիկ պետք է առավելագույնը խուսափեն արևի տակ գտնվելուց: Փորձեցինք քաղաքացիներից պարզել՝ ուսումնասիրել կամ մասնագետներին հարցրե՞լ են, թե ինչ հակացուցումներ կան պատվաստվողների համար:
Նախ՝ քրոնիկ՝ սիրտ-անոթային, շաքարային հիվանդությունների սուր փուլերում չի կարելի պատվաստվել: Գրիպ, ջերմություն ունենալիս՝ նույնպես: Պատվաստելուց առաջ բժիշկները պետք է զննեն քաղաքացուն, հարցերի միջոցով պարզեն, թե արդյոք նրա օրգանիզմը պատրա՞ստ է պատվաստման:
Այլ հակացուցումներ նույնպես կան: Ալկոհոլ օգտագործել չի կարելի ոչ միայն պատվաստվելու օրը՝ պատվաստվելուց առաջ, այլ նաև հաջորդ 3 օրերի ընթացքում:
Մարիամ Կարապետյան (ընտանեկան բժիշկ) - Պատվաստվելուց հետո չի կարելի 3 օր ալկոհոլ օգտագործել, ակտիվ լինել, սպորտով զբաղվել և չի կարելի ներարկման հատվածը թրջել:
Մասնագետներհն ասում են՝ ովքեր կորոնավիրուսով վարակվել, առողջացել են, 14 օր անց արդեն կարող են պատվաստվել, եթե իհարկե ծանր չեն տարել հիվանդությունը և թոքերի, շնչառական համակարգի հետ կապված խնդիրներ չունեն: