Եվրոպայի բնակչության միայն 30 տոկոսն է ստացել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը, իսկ ամբողջությամբ՝ 17 տոկոսը: Այս մասին Կոպենհագենի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանի բյուրոյի տնօրեն Հանս Քլյուգեն՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
Նրա հավաստմամբ՝ վերջին կես տարում եվրոպական տարածաշրջանում օգտագործվել է պատվաստանյութի 400 մլն չափաբաժին:
«Այս ամառ պատվաստումներն ավելի արագ կիրականացվեն: Այսօրվա դրությամբ Եվրոպայի բնակչության 30 տոկոսն ստացել է առաջին չափաբաժինը, իսկ 17 տոկոսը՝ ամբողջությամբ: Սակայն պատվաստվածների թիվը բավարար չէ Եվրոպան հիվանդության բռնկումից պաշտպանելու համար»,- հայտարարել է ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանի բյուրոյի տնօրեն Հանս Քլյուգեն: