Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը քարոզարշավը շարունակել է Լոռու մարզում: Նախ եղել են Սպիտակում, ապա Վանաձորում: Կուսակցության անդամները քաղաքացիների հետ հանդիպումների ընթացքում հայտարարել են, որ մտահոգված են երկրի քաղաքական, սոցիալական, տնտեսական և, հատկապես, ազգային անվտանգության ճգնաժամով, նշել՝ միակ ուղին համախմբումն է:
Պատգամավորի թեկնածուներն առաջնային են համարել Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը: «Պաշտպանենք պետությունը միասին» կարգախոսով կուսակցության անդամները դիմել են ընտրողներին ու հորդորել ընտրել իրենց ու հնարավորություն տալ փրկել հայրենիքը:
Արամ Սարգսյան, ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու (ՀԴԿ) - Մենք պետք է կարողանանք վերականգնել մեր ազգային միասնությունը: Մեր գլխավոր խնդիրը՝ եռամիասնությունը՝ Հայաստան-Սփյուռք-Արցախ վերականգնելն է: Ապագայի մասին մտածող ենք, հավատացեք մեզ և քվե տվեք, որպեսզի խորհրդարանում կարողանանք պաշտպանել ժողովրդի շահերը:
Նարինե Դիլբարյան, ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու (ՀԴԿ) - Եկել ենք առաջարկելու, որ անպայման մասնակցեք արտահերթ ընտրություններին, ոչ մեկին չպատվիրակեք ձեր ձայնը, այլ գնաք և ընտրեք: