Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական պետական լրատվամիջոցին տված հարցազրույցում ներկայացրել է հունիսի 14-ին նախանշված Բայդեն-Էրդողան հանդիպման օրակարգը և ակնկալիքները: Հանդիպմանը քննարկվելու է ԱՄՆ նոր վարչակազմի օրոք թուրք-ամերիկյան հարաբերությունների հարցը:
Նրա խոսքով՝ երկկողմ հարաբերություններում, դեռևս Բարաք Օբամայի վարչակարգից սկսած և Դոնալդ Թրամփի ղեկավարման ժամանակ շարունակվող խնդիրներին ավելացել է Բայդենի «ցեղասպանություն» եզրույթի կիրառման հարցը:
Մևլութ Չավուշօղլուն հավելել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է Թուրքիայի հետ գործակցել ոչ միայն Սիրիայի ու Լիբիայի, այլև՝ Միջերկրական ծովից մինչև Սև ծով և Կովկասի հիմնահարցերով: