ՀՀ արտաքին գործերի նախարարությունը 30 տարվա ընթացքում աշխատել է և շարունակում է աշխատել հօգուտ Հայաստանի շահերի իրականացման՝ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը՝ արձագանքելով այն դիտարկմանը, որ ստեղծված իրավիճակում, պետության շահի համար աշխատանքը շարունակելու փոխարեն, ԱԳ նախարարի տեղակալները հրաժարականներ են տալիս:
Հարցին՝ արդյոք նա հե՞տ է վերցրել աշխատանքից ազատման իր դիմումը, Ղևոնդյանն արձագանքել է. «Բոլոր փոխնախարարները ազատման դիմումներ են ներկայացրել, այս պահին բավարարվել են մասնակի»:
Խոսելով հրաժարականների պատճառների մասին՝ Ղևոնդյանը նշեց. «Պատճառները ձեզ հայտնի են»: