Թուրքիայի 86-ամյա քաղաքացի հույն քրիստոնյայի՝ 2019-ին դաժան սպանության գործով հարուցված քրեական գործը վերջապես ավարտվել է՝ փոխանցում է jihadwatch.org կայքը: Դատարանի վճռով հանցագործությունը չի կատարվել ատելության հողի վրա: Դատարանը նաև մերժել է այս գործում Թուրքիայի իրավապաշտպան ասոցիացիայի միջամտությունը:
86-ամյա Զաֆիր Պինարիսն ապրում էր Իմբրոս կղզում մեկուսի կյանքով: Նրան իր տանը սպանված են հայտնաբերել մայիսի 13-ին՝ ձեռքերն ու ոտքերը կապված: Հույն բնակչին կտտանքների ենթարկելով սպանել են:
Հարուցված քրեական գործով անցել են ութ կասկածյալ, որոնցից հինգն ազատ է արձակվել, մյուս երեքը ձերբակալվել է: Ամբաստանյալներից մեկը ազատազրկումից անմիջապես հետո մահացել է: Մեկայլ ամբաստանյալի դատարանը դատապարտել է ցմահ բանտարկության՝ միտումնավոր սպանության և 15 տարվա ազատազրկման՝ թալանի համար: Մյուս ամբաստանյալից հանվել է միտումնավոր սպանության մեղադրանքը. նա դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ թալանի մեղադրանքով: