ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունն ու 2 միլիոն դոլար օգնություն տրամադրել Արցախին ականազերծման համար:
Ամերիկացի կոնգրեսականը մասնավորապես ասել է. «Ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել հանձնաժողովին՝ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը շարունակական աջակցության համար: Հանձնաժողովին հորդորում եմ 2 միլիոն դոլար օգնություն տրամադրել Արցախում ականազերծման համար: Ինչպես նաև կոչ եմ անում՝ Ադրբեջանին ամերիկյան օգնությունը դադարեցնող ձևակերպում կիրառել, մինչև գործադիր իշխանությունը պաշտոնապես որոշի, որ Ադրբեջանի կառավարությունը ակնհայտ քայլեր է անում Հայաստանի և Արցախի դեմ բոլոր հարձակումներն ու շրջափակումները դադարեցնելու համար»,- հայտարարել է Բրեդ Շերմանը: