«Երազի տուն»՝ զարգացման տարբեր առանձնահատկություններ ունեցող 100 երեխայի համար. Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Ալբերտ և Թերրի Բեզջյան» բարեգործական հիմնադրամի գործակցությամբ բացվել է «Երազի տուն» մանկական վերականգնողական կենտրոնի երկրորդ մասնաճյուղը:
«Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության նոր ներառական կենտրոնը հագեցվել է անհրաժեշտ ժամանակակից վերականգնողական սարքավորումներով և պարագաներով:
Մեկ տարի անվճար պարապմունքներ կանցկացվեն երեխաների հետ, հոգեբանական աջակցություն կտրամադրեն ծնողներին։