ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԼՂ հիմնահարցին: Նա մասնավորապես հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խումբը մոտ ապագայում կվերսկսի աշխատանքը:
«Մենք ակնկալում ենք, որ, երեք երկրների ղեկավարների միջև պայմանավորվածության համաձայն, եռակողմ աշխատանքային խումբը մոտ ժամանակում կվերսկսի գործունեությունը»,- նշել է Մարիա Զախարովան: