Մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանը հավատարմագրվել է առաջիկա 2020-ի Եվրոպայի առաջնության համար՝ Telegram-ի իր ալիքում գրառում է կատարել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանը հավատարմագրվել է ֆուտբոլի Եվրոպայի առաջնության համար: Շարունակում ենք աշխատել»,- գրել է Զախարովան:
Առուստամյանը հավատարմագրում չէր ստացել մասնակից քաղաքներից մեկի՝ Բաքվի կողմից արգելափակման պատճառով:
Ավելի վաղ Առուստամյանը Telegram-ի իր ալիքում մանրամասնորեն ներկայացրել էր իր դեպքն ու Լեռնային Ղարաբաղի հետ կապը:
«Իմ հետ կապված միջադեպը ցույց է տալիս, որ Ադրբեջանի իշխանությունը որպես պետություն անհանդուրժողականություն է դրսևորում ամբողջ աշխարհի հայերի նկատմամբ»,- նշել է հայազգի մեկնաբանը: