Հունիսի 10-ին Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել՝ հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Հայկական ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են հակազդման գործողությունների՝ ստիպելով դադարեցնել աշխատանքները, ինչին ի պատասխան ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։
Հայ դիրքապահները դիմել են պատասխան գործողությունների։
Հայկական կողմից փոխհրաձգության արդյունքում տուժողներ չկան։